Ջուլֆայում հանդիպել են Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները

13 Սեպտեմբերի 2026, 13:13

Քաղաքականություն

Ջուլֆայում Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարներ Էդուարդ Հակոբյանը և Ֆորուդ Ասգարին ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։

Կողմերը քննարկել են նաև բեռնատարների տեղաշարժի դյուրացման, փաստաթղթերի էլեկտրոնային փոխանակման և մաքսային հսկողության համակարգման հարցեր։ Նրանք այցելել են նաև Իրան-Հայաստան սահմանային տերմինալ։