Ջուլիա Սեդեֆջյանի փարիզյան «Baieta» ռեստորանը հերթական անգամ արժանացել է Michelin աստղին

08 Օգոստոսի 2024, 19:37

Հայեր

Շեֆ-խոհարար Ջուլիա Սեդեֆջյանի փարիզյան «Baieta» ռեստորանը հերթական անգամ արժանացել է Michelin աստղի: Այս մասին գրում է Armenian Assembly տելեգրամյան ալիքը:

2016 թվականին՝ 21 տարեկանում, Նիցցայում ծնված ֆրանսահայ Ջուլիա Սեդեֆջյանը դարձել Է Ֆրանսիայի ամենաերիտասարդ շեֆ-խոհարարը: Արդեն 2018 թվականին Ջուլիան Փարիզում բացել է իր սեփական «Baieta» ռեստորանը։

Michelin-ի աստղն իր կարևորությամբ նման է «Օսկար» մրցանակին: Michelin-ի ուղեցույցը գաստրոնոմիկ աշխարհի ամենահայտնի և ազդեցիկ ուղեցույցն է, որը լույս է տեսնում 1900 թվականից: