Կա արտարժույթի մեծ ներհոսք, դրամի արժևորում, ինչը բերում է գնաճի․ Լիլիա Ամիրխանյան
26 Օգոստոսի 2023, 00:00
Մեր տնտեսությունում արտարժութային ներհոսքի կտրուկ աճը պայմանավորված չէ նախ, մի տեսակի կամ մի ոլորտի արտահանումով, և երկրորդը՝ պայմանավորված չէ միայն արտահանման աճով։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը։
«Մեր տնտեսությունում արտարժութային ներհոսքի կտրուկ աճը պայմանավորված չէ նախ մի տեսակի կամ մի ոլորտի արտահանումով, և երկրորդը՝ պայմանավորված չէ միայն արտահանման աճով։ Այստեղ իրականացվող դրամավարկային քաղաքականության արդյունքն է դրամի արժևորումը, որը նկատվեց 2022թ․ ընթացքում ԿԲ կողմից։
Հետևաբար, որոշակի ոչ տնտեսական գործընթացների հետևանքով, արտարժույթի, նաև պահանջարկի կրճատում նկատվեց։ Այսինքն՝ առաջարկը ավելացավ ներհոսքով պայմանավորված, որոշակի կրճատում նկատվեց, օրինակ, նույն գազի դիմաց վճարելու հանգամանքով»,- ասել է Ամիրխանյանը։
Փորձագետի համոզմաբ՝ դրամի արժևորման՝ մեզ համար ամենակարևոր պատճառներից էր նույն դրամավարկային քաղաքականությունը։
«Ընդունված է համեմատությունը, որ տնտեսությունը մարդու օրգանիզմին է նման։ Տնեսությունը շնչող օրագանիզմ է, որ կարող է հիվանդանալ։ Այն, ինչ տեղի է ունենում մեր տնտեսությունում, անվանել հոլանդական հիվադություն, մի փոքր կոռեկտ չի լինի։
Իրավիճակը հետաքրիր է նրանով՝ եթե պատճառների տեսանկյունից դիտարկենք, հոլանդական հիվանդության հետ գործ չունենք այս դեպքում, բայց որպես հետևանք՝ նմանությունները շատ են։ Հոլանդական հիվանդությունը սպեցիֆիկ ոլորտների հետ է կապված՝ օրինակ, նավթագազային ոլորտի։ Այդ էներգակիրների արտահանման բումից առաջացած հետևանքների մասին է խոսքը»,- բացատրել է Լիլիա Ամիրխանյանը։
Նրա խոսքով՝ կա արտարժույթի բավական մեծ ներհոսք, կա դրամի ազգային արժույթի արժևորում, որից էլ նկատվում է գնաճ։