Կալանավորվել է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդին. armlur.am
22 Հունիսի 2026, 10:29
ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կամո Գրիգորյանը, քրեական վարույթով դեռեւս 2025 թվականի հունիսից ունի մեղադրյալի կարգավիճակ:
Այս ընթացքում Կամո Գրիգորյանը եղել է հետախուզման մեջ եւ օրերս, հունիսի 19-ին ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին։ Վերջինիս պաշտպան Արսեն Բաբայանը ի պատասխան ArmLur.am-ի հարցման հայտնել է. «Նրա նկատմամբ կիրառված է եղել երկամսյա կալանք:
Ներկայանալուց հետո դատարանը վերստին, արդեն իր մասնակցությամբ քննարկելով կալանքի հարցը, որոշել է այն թողնել անփոփոխ: Կամո Գրիգորյանը ինքնակամ ներկայացել է իրավապահներին ապացուցելու իր անմեղությունը»։