Կալիֆորնիայում տեղի կունենա հայկական նորաձևության ինտերակտիվ երկօրյա միջոցառում

14 Նոյեմբերի 2023, 20:50

Մշակույթ

Դեկտեմբերի 2-ին և 3-ին Կալիֆորնիայում տեղի կունենա հայկական նորաձևթյան ինտերակտիվ երկօրյա միջոցառում։ Այս մասին ասվում է «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ։ 

«Ուրախ ենք տեղեկացնել սպասված իրադարձության վերադարձի մասին, որը պատրաստվում է գրավել Լոս Անջելեսի նորաձևության սիրահարներին երկրորդ տարին անընդմեջ: Հրավիրում ենք ձեզ միանալ հայկանան նորաձևության ինտերակտիվ երկօրյա միջոցառմանը, որը խոստանում է լինել ավելի մեծ, ավելի հետաքրքիր և ավելի գեղեցիկ, քան երբևէ»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Միջոցառումը համախմբել է ավելի քան 35 հայ դիզայներների, ովքեր կներկայացնեն իրենց լավագույն հավաքածուները ԱՄՆ-ում: «Անկախ նրանից, թե դուք նորաձևության սիրահար եք, թե պարզապես փնտրում եք գնումների յուրահատուկ փորձ, այս միջոցառումը խոստանում է լինել հաճելի տոն բոլորի համար»,- հայտնում է ՀԿ-ն: