Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում. ԱՀ ՄԻՊ

19 Սեպտեմբերի 2023, 16:02

Քաղաքականություն

Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ։ Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նրա փոխանցմամբ ` Ադրբեջանի հարձակումների հետևանքով, այս պահին հավաքագրված տվյալների համաձայն, կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա։