Կանադայի հայ համայնքը, ի աջակցություն Արցախի, ցույց է իրականացրել

30 Սեպտեմբերի 2023, 22:00

Քաղաքականություն

Տորոնտոյում Կանադայի հայ համայնքը, ի աջակցություն Արցախի, ցույց է իրականացրել։ Այս մասին հայտնում է DEFCONTV-ն Х-ի միկրոբլոգում։

DEFCONTV-ի հրապարակած տեսանյութում երեւում է՝ ինչպես են հարյուրավոր հայ երիտասարդներ անցնում շարքերով, Արցախի դրոշով եւ պաստառներով։

Նրանք պահանջել են Արցախին օգնություն հասցնել եւ ադրբեջանական ագրեսիան դադարեցնել։։