Կաննի կինոփառատոնում կկայանա Սիմոն Աբգարյանի մասնակցությամբ «Դը Գոլ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան
09 Մայիսի 2026, 15:50
Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանի մասնակցությամբ «Դը Գոլ» կենսագրական դրամայի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Կաննի 79-րդ կինոփառատոնում։
Մեծ էկրանին պրեմիերան նախատեսված է հունիսի 10-ին, իսկ երկրորդ մասը կթողարկվի 2026 թվականի հուլիսի 3-ին։
Նշենք, որ Կաննի կինոփառատոնը կանցկացվի մայիսի 12-23-ը։ «Կաննի դասականներ» բաժնում հանդիսատեսին կներկայացվի նաև հատուկ «Փելեշյանի նախագիծ» ծրագիրը՝ նվիրված լեգենդար հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործությանը։ Նա ևս կմասնակցի փառատոնին։