Կանխատեսելի վճիռ էր․ Հովհաննես Խուդոյան

03 Հոկտեմբերի 2025, 23:20

Քաղաքականություն

Alpha News-ի եթերում փաստաբան Հովհաննես Խուդոյանը մեկնաբանել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին երկու տարով ազատազրկելու դատարանի որոշումը։

«Միանշանակ կանխատեսելի էր, և ամենևին զարմանալու բան չկա։ Կարանք համեմատական տանենք․ երբ Արցախը հանձնում են ադրբեջանցիներին, ընդհանրապես պետք չէ զարմանալ, որ գերեզմաններ են պղծում կամ եկեղեցիներ են քանդում։ Այդպես էլ այս դեպքում․ երբ արդարադատությունը հանձնված է այս մարդկանց, ամեն անգամ զարմանալու կարիք չկա»։

Նրա խոսքով՝ շատ պարզ մոդել է կիրառվել, երբ դատախազները պահանջում են 2․5 տարի, դատավորներն այն նվազեցնում են։ «Բոլոր գործերով գրեթե այդպես է լինում՝ և՛ քաղաքական, և՛ ոչ քաղաքական։ Դատարանները մի քիչ նվազենցում են, իբրև թե, լավության կարգով, բայց, միանշանակ, պատկերացնելի էր, որ Միքայել Սրբազանն ազատության մեջ խոչընդոտ է հանդիսանում»,- ասել է Խուդոյանը։

Մանրամասները տեսանյութում։

Հիմա եթերում