Կանխել անդառնալի կորուստը. Հայաստանը դիմել է ՄԻԵԴ-ին
20 Սեպտեմբերի 2023, 00:15
Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, պահանջել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառել՝ պարտավորեցնելով դադարեցնել Լեռնային Ղարաբաղում բոլոր քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի և բնակչության թիրախավորումը։
Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:
«Քիչ առաջ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան այսօր Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքներին սպառնացող անդառնալի կորուստը կանխելու նպատակով միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ Մասնավորապես, պահանջվել է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել զինված ուժերի կողմից բոլոր քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի և բնակչության թիրախավորումը»,-ասված է հայտարարությունում: