Կապարակնքված «Օլիմպավան»-ի սաները ստիպված մարզվում են բակում՝ պատրաստվելով մրցումներին
16 Հուլիսի 2026, 12:53
Թեև մեր գործընկերներն ու ծնողներն աջակցում են և փորձում են ժամանակավոր լուծումներ գտնել, սակայն լիարժեք մարզումներ անցկացնելն անհնար է դարձել։ Այս մասին «Օլիմպավան»-ի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրա խոսքով՝ մարզիկներն այս պահին պատրաստվում են մրցաշարերին, բայց զրկված են մարզվելու տարածքից։
«Մենք չենք կարող դադարեցնել մարզումները։ Կան ընկերներ, որոնք հրավիրում են իրենց դահլիճներ, բայց տարածքային առումով դրանք հեռու են։ Հիմա ժամանակավորապես այլ դահլիճում էլ ենք մարզվում, ծնողներն են աջակցում, բայց այսօր այնպիսի իրավիճակ է, որ երեխաներին լուրջ մարզումներ են հարկավոր՝ հենց հիմա պատրաստվում ենք հուլիսի 26-ին կայանալիք մրցաշարին»,- նշել է նա։