Կարապետ Հարությունյանն ընդգրկվել է ձյուդոյի Ռուսաստանի պատանեկան հավաքականի կազմում

01 Դեկտեմբերի 2023, 12:21

Հայեր | Սպորտ

«Օլիմպ» մարզադպրոցի սանը Ռուսաստանի առաջնության արդյունքներով ընդգրկվել է ձյուդոյի մինչև 21 տարեկանների Ռուսաստանի պատանեկան հավաքականի կազմում։

Հարությունյանը սովորում է «ձյուդո» բաժնում՝ մարզիչ Նարեկ Դանիելյանի մոտ: Նա առաջին անգամ մասնակցել է երկրի առաջնությանը և նվաճել բարձունքը:

Երկրի ազգային հավաքականում ընդգրկվելու իրավունքի համար մրցել են Ռուսաստանի դաշնային շրջանների 623 լավագույն մարզիկներ, որոնք անցել են նախնական ընտրությունը: Մրցումների արդյունքում 17-ամյա մարզիկը նվաճել է երրորդ տեղը: Նա Ռուսաստանը կներկայացնի միջազգային մրցումներում։