«Կարեն Գասպարյան» ջազ տրիոյի համերգը՝ Զելենոգրադում

25 Հունվարի 2025, 20:04

Մշակույթ

Հունվարի 26-ին Զելենոգրադի «ДК41» ակումբում տեղի կունենա «Կարեն Գասպարյան» ջազ տրիոյի համերգը:

Ռուս հայտնի երաժիշտների հետ տրիոն կներկայացնի ջազային և հայկական հեղինակային երաժշտություն:

Կարեն Գասպարյանը ջազ դաշնակահար է, բազմաթիվ ջազ փառատոների մասնակից, ծնվել և երաժշտական կրթություն է ստացել Արցախում, ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: