Կարեն Հովհաննիսյանի ֆիլմը դարձել է Ռուսաստանի կինովարձույթի առաջատարը
31 Մայիսի 2025, 17:45

Ռեժիսոր Կարեն Հովհաննիսյանի «Սոլովեյն ընդդեմ Մուրոմեցի» ընտանեկան ֆանտաստիկ ֆիլմը դարձել է Ռուսաստանի կինովարձույթի առաջատարը մայիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում՝ կինոթատրոններում հավաքելով 56 մլն ռուբլի:
Ըստ սյուժեի՝ ավազակ Սոլովեյը և Իլյա Մուրոմեցը հայտնվում են տեխնոլոգիական ապագայում։ Այժմ նրանք պետք է պայքարեն միմյանց դեմ, բայց ոչ թե հին ժամանակների նման մարտի դաշտում, այլ սպորտային արենայում՝ հսկա ռոբոտների մարտերում:
