Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը Երևանում կհյուրընկալվեն «Ոսկե ծիրան»-ին
04 Հուլիսի 2025, 16:17

Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը, ովքեր նկարահանվել են օսկարակիր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմում, կհյուրընկալվեն «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնին, որը կանցկացվի հուլիսի 13-20-ը Երևանում:
Կարագուլյանը փառատոնի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի կազմում է: Հայտնի դուետի հանդիպումը հայ հանդիսատեսի հետ կկայանա կինոփառատոնի շրջանակներում: