Կարեն Կարագուլյանը Շվարցենեգերի հետ կխաղա «The Man with the Bag» կատակերգությունում

04 Փետրվարի 2025, 09:23

Հայեր | Մշակույթ

Ամերիկահայ դերասան, պրոդյուսեր և սցենարիստ Կարեն Կարագուլյանը կնկարահանվի սուրբծննդյան թեմայով «Պայուսակով տղամարդը» («The Man with the Bag») ընտանեկան կատակերգությունում։

Նա ֆիլմում կնկարահանվի հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղեր Առնոլդ Շվարցենեգերի և Ալան Ռիչսոնի հետ։ Ֆիլմի ռեժիսորը Ադամ Շենքմենն է։

Կարեն Կարագուլյանին մեծ ճանաչում է բերել Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմում մասնակցությունը։