Կարեն Սիմոնյանը` Microsoft AI-ի գլխավոր գիտաշխատող

31 Մարտի 2024, 22:44

Հայեր

2014 թվականին Google-ի կողմից ձեռք բերված DeepMind ստարտափի հիմնադիրներից մեկը՝ Մուստաֆա Սուլեյմանը, կզբաղեցնի Microsoft AI նոր ընկերության փոխնախագահի և գլխավոր տնօրենի պաշտոնը: Այս մասին գրում է osp.ru-ն:

2022 թվականին նա լքել է Google-ը և ստեղծել Inflection AI-ն։ Այնտեղ գլխավոր գիտաշխատողը հայտնի մասնագետ Կարեն Սիմոնյանն էր։ Նա Սուլեյմանի հետ տեղափոխվում է Microsoft և լինելու է Microsoft AI-ի գլխավոր գիտաշխատողը:

Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտ Կարեն Սիմոնյանը 2023 թվականին Business Insider պարբերականի վարկածով արհեստական ինտելեկտի ոլորտում ամենամեծ ազդեցությունն ունեցող մարդկանց թոփ-100-ում է:

Կարենի ամենահայտնի նվաճումներից VGG ճարտարապետության ստեղծումն է` պատկերների նշաններն ընդգծելու նեյրոցանցեր: Դեռ ուսանողական տարիներին, գործընկերների հետ միասին, նա ստեղծեց Vision Factory AI (օբյեկտի և տեքստի ճանաչման համակարգ) ստարտափը, որը գնվել է DeepMind-ի՝ Google-ի դուստր ձեռնարկության արհեստական ինտելեկտի հետազոտական լաբորատորիայի կողմից:

DeepMind-ում Կարենը գլխավորել է թիմը, որը մշակել է AlphaZero-ն, իսկ հետո՝ AlphaFold-ը: Այնուհետև նա դարձել է Inflection ստարտափի գլխավոր գիտնական:

Microsoft-ի AI ստորաբաժանումը կզբաղվի Copilot chatbot-ի մշակմամբ, որը ինտեգրված է Microsoft-ի տարբեր արտադրանքներում, ներառյալ Bing-ը և Windows-ը, ինչպես նաև սպառողներին առնչվող AI-ի տարբեր գործիքներ: