Կարեն Խաչանովն առաջին հաղթանակն է տոնել ԱՄՆ բաց առաջնությունում

26 Օգոստոսի 2025, 16:25

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել ԱՄՆ բաց առաջնությունում:

Նյու Յորքում ընթացող ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի մեկնարկում Խաչանովի մրցակիցն աշխարհի 104-րդ ռակետ, ԱՄՆ ներկայացուցիչ Նիշեշ Բասավարեդին էր: Ավելի քան 3 ժամ տևած մրցախաղում Խաչանովը հաղթել է 4 սեթերից հետո` 6:7 (5:7), 6:3, 7:5, 6:2 հաշվով:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Յանիկ Սիններն է, իսկ կանանց մրցաշարում` Արինա Սաբալենկոն: