Կարեն Խաչանովը՝ Bonmont Tennis Masters մրցաշարի չեմպիոն

11 Հունիսի 2025, 15:24

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ, 2020 թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը դարձել է հունիսի 6-8-ը Շվեյցարիայի Շեզերեքս քաղաքում անցկացված Bonmont Tennis Masters մրցաշարի հաղթող։

Մրցաշարի ընթացքում Խաչանովն A խմբի հանդիպումներում հաղթել է լեհ Հուբերտ Հուրկաչին (6:3, 6:4) և ֆրանսիացի Ռիշար Գասկեին (7:5, 6:3):