Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմի «Masters»-ի չորրորդ շրջան
12 Մայիսի 2025, 14:45

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը Հռոմում ընթացող ATP շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչ է դուրս եկել:
Երրորդ ռաունդում Խաչանովը 6: 3, 6: 0 հաշվով հաղթել է իտալացի Ֆրանչեսկո Պասսարոյին: Մրցակիցները կորտում անցկացրել են 1 ժամ 3 րոպե։
Թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի Լասլո Դյերե (Սերբիա) — Կառլոս Ալկարաս (Իսպանիա, 3) զույգի հաղթողը:
Հռոմի «Մասթերս»-ի մրցանակային ֆոնդը 8 միլիոն եվրո է։