Կարեն Խաչանովը դուրս է եկել Ինդիան Ուելսի «Մասթերսի» 3-րդ շրջան
09 Մարտի 2025, 11:55

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ինդիան Ուելսի «Մասթերսի» 3-րդ շրջան։ Այս մասին գրում է sport24.ru-ն։
Նրա մրցակիցը չեխ Յակուբ Մենշիկն էր։ Հանդիպումը տևել է 2 ժամ և ավարտվել է 3:6, 6:0, 6:3 հաշվով։
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Մարիանո Նավոնե (Արգենտինա) — Բեն Շելթոն (ԱՄՆ) դիմակայության հաղթողը:
Հիշեցնենք, որ այս պահին Կարեն Խաչանովը աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակում զբաղեցնում է 23-րդ հորիզոնականը: