Կարեն Խաչանովը դուրս է եկել Մադրիդի «Մասթերս»-ի երրորդ շրջան
27 Ապրիլի 2025, 13:46

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ, աշխարհի 25-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մադրիդում անցկացվող թենիսի «Մասթերս» շարքի Madrid Open մրցաշարի երրորդ շրջան։
Հայ թենիսիստը 7:6 (7:3), 7:6 (7:4) հաշվով պարտության է մատնել աշխարհի 103-րդ ռակետ, ամերիկացի Ռայլի Օպելկային։ Հանդիպումը տևել է 1 ժամ 46 րոպե։
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 65-րդ ռակետ, բրազիլացի Ժոաո Ֆոնսեկայի և աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլի դիմակայության հաղթողը։