Կարեն Խաչանովը դուրս է եկել «Ուիմբլդոն-2025»-ի քառորդ եզրափակիչ

06 Հուլիսի 2025, 18:26

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ, 2020 թվականի Օլիմպիական խաղերի մենախաղի արծաթե մեդալակիր, աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Ուիմբլդոն-2025»-ի 1/4 եզրափակիչ։ Այս մասին գրում է Championship-ը:

Չորրորդ շրջանում նա առավելության է հասել Լեհաստանի ներկայացուցիչ Կամիլ Մայխշակի (վարկանիշի 109-րդ համար) նկատմամբ։ Հանդիպման տևողությունը կազմել է 1 ժամ 47 րոպե:

«Ուիմբլդոն-2025»-ի կիսաեզրափակիչ դուրս գալու համար Կարեն Խաչանովը կմրցի Թեյլոր Ֆրից (ԱՄՆ) — Ջորդան Թոմփսոն (Ավստրալիա) հանդիպման հաղթողի հետ: