Կարեն Խաչանովը դուրս է եկել Պեկինում անցկացվող ATP 500 մրցաշարի երկրորդ շրջան

30 Սեպտեմբերի 2026, 09:30

Սպորտ

Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը ներկայացնում է Ռուսաստանը, դուրս է եկել Պեկինում անցկացվող ATP 500 մրցաշարի երկրորդ շրջան՝ հաղթելով կանադացի Ֆելիքս Օգե-Ալյասիմին

Հանդիպումն ավարտվել է Խաչանովի հաղթանակով: Հաջորդ փուլում նա կմրցի Ալեքս Մոլչան (Սլովակիա)–Արթուր Ռինդերկնեշ (Ֆրանսիա) հանդիպման հաղթողի հետ:

Պեկինի մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 4 մլն դոլարը: