Կարեն Խաչանովը դուրս է եկել US Open-ի կիսաեզրափակիչ
10 Սեպտեմբերի 2026, 10:15
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը (ATP-ի վարկանիշում՝ 50-րդ) դուրս է եկել ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակչում Խաչանովը հանդիպել է բելգիացի Ալեքսանդր Բլոքսի հետ։ Խաղն ավարտվել է 6:2, 7:5, 3:2 հաշվով` հօգուտ Խաչանովի։ Բլոքսը երրորդ սեթում հրաժարվել է շարունակել պայքարը։ Հանդիպումը տևել է 1 ժամ 38 րոպե։
Խաչանովը կրկնել է US Open-ում իր կարիերայի լավագույն արդյունքը։ Նախկինում նա մենախաղում կիսաեզրափակիչ էր դուրս եկել 2022 թվականին։
Կիսաեզրափակիչում Խաչանովը կմրցի Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) — Բոտիկ վան դե Զանդշուլպ (Նիդեռլանդներ) զույգի հաղթողի դեմ։