Կարեն Խաչանովը պահպանել է դիրքը ATP դասակարգման աղյուսակում

15 Ապրիլի 2024, 14:37

Սպորտ

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պահպանել է դիրքը ATP դասակարգման նոր աղյուսակում:

Ապրիլի 15-ին վարկանիշային աղյուսակում Խաչանովը կրկին 17-րդ հորիզոնականն է զբաղեցնում, ինչպես նախորդ շաբաթ: Առաջին հնգյակում փոփոխություն չկա, միմյանց հաջորդում են Նովակ Ջոկովիչը, Յանիկ Սիները, Կարլոս Ալկարասը, Դանիել Մեդվեդևը, Ալեքսանդր Զվերևը:

Լավագույն տասնյակում են նաև Կասպեր Ռուդը, Ստեֆանոս Ցիցիպասը, Անդրեյ Ռուբլյովը, Հուբերտ Հուրկաշը, Գրիգոր Դիմիտրովը: