Կառլեն Հովհաննիսյանը SofaScore-ի վարկածով Հայաստանի հավաքականի լավագույն խաղացողն է Կիպրոսի դեմ խաղում
03 Հոկտեմբերի 2026, 15:50
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը ստացել է ազգային թիմի ֆուտբոլիստների շրջանում ամենաբարձր գնահատականը Ազգերի լիգայի երրորդ տուրի՝ Կիպրոսի դեմ խաղում։ Նիկոսիայում կայացած հանդիպումն ավարտվել է Հայաստանի հավաքականի 0։2 հաշվով պարտությամբ։
SofaScore-ի տվյալներով՝ ռուսական «Ակրոն»-ի 21-ամյա ֆուտբոլիստը ստացել է 7,6 գնահատական։ Չնայած խաղի արդյունքին և երկրորդ բաց թողած գոլի դրվագում թույլ տված սխալին՝ Հովհաննիսյանը վիճակագրական ցուցանիշների մեծ մասով ուժեղ հանդիպում է անցկացրել։