Նոր «Կարմեն», նոր հնչողություն․ Հասմիկ Գրիգորյանի փայլուն դեբյուտը Զալցբուրգում
15 Օգոստոսի 2026, 15:10
Զալցբուրգում «Կարմեն» օպերայի նորացված բեմադրության պրեմիերայից հետո աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը հայտնվել է աշխարհի ուշադրության կենտրոնում։ Գլխավոր դերերգը կատարելով՝ սոպրանոն դարձել է բեմադրության առանցքային դեմքը։
«Frankfurter Allgemeine Zeitung», BR-Klassik, «Salzburger Nachrichten» և ORF հեղինակավոր լրատվամիջոցների քննադատները Գրիգորյանի դեբյուտը միաձայն գնահատել են որպես ներկայացման գլխավոր իրադարձություն։
Հասմիկ Գրիգորյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել նուրբ շեշտադրումներին և տեքստի մանրակրկիտ մատուցմանը, ինչի շնորհիվ կերպարը նոր հնչողություն է ստացել։
Հասմիկ Գրիգորյանը ծնվել է Վիլնյուսում։ Նա երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Գեղամ Գրիգորյանի և Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է։ Սոպրանոն իր հզոր ձայնով, արտիստիզմով ու հմայքով նվաճել է աշխարհի լավագույն բեմերը, կատարել երազած դերերգերն ու արժանացել հեղինակավոր մրցանակների։