Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայերին
11 Սեպտեմբերի 2023, 19:13
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/09/11182758/%D5%AF%D5%A1%D6%80%D5%B4%D5%AB%D6%80-%D5%AD%D5%A1%D5%B9.jpg)
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայերին: Այս մասին լրատվամիջոցներին ասել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նրանց թվում են եղել Հակարիի ապօրինի անցակետից առեւանգված Վագիֆ Խաչատրյանը, օգոստոսին գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանը: Կարմիր խաչի ներկայացուցիչները ուշադրության կենտրոնում են պահել նաեւ անձանց պահման պայմաններին, նրանց առողջական վիճակին վերաբերող հարցերը, որոնց մասին, սակայն, կոմիտեի հայաստանյան գրասենյակը մանրամասներ հաղորդել չի կարող: