Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում ձերբակալված Վիգեն Էուլջեքչյանին

25 Դեկտեմբերի 2025, 18:22

Քաղաքականություն

Կարմիր խաչի ներկայացուցիչները մարդասիրական այց են կատարել Բաքվում ձերբակալված Վիգեն Էուլջեքչյանին: Այս մասին հայտնել է նրա իրավաբանական ներկայացուցիչ Մարիա Լուսիանա Մինասյանը:

Կարմիր կաչի աշխատակիցները բանտարկյալին տրամադրել են անհրաժեշտ մարդասիրական պարագաներ, այդ թվում՝ սնունդ, ծխախոտ և անձնական իրեր:

Անցյալ շաբաթ Էյուլջեքչյանին հնարավորություն է տրվել զանգահարել իր ընտանիքին, ինչը, ըստ հայտարարության, նրան անկասկած ուրախացրել և խրախուսել է: Այնուամենայնիվ, նրա առողջության և ընդհանուր վիճակի վերաբերյալ լուրջ մտահոգություններ կան: