Կասկած չունեմ, որ Բագրատ Սրբազանը կհաղթի․ Սերգեյ Կարնաուխով

28 Մայիսի 2024, 00:46

Քաղաքականություն

Ռուս հասարակական գործիչ Սերգեյ Կարնաուխովը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը։

Ըստ փորձագետի՝ Բագրատ Սրբազանն արել է անհնարինը՝ արթնացրեց հայ հասարակությանը։

«Հայաստանի տարածքում այժմ ծավալվում են իրապես զարմանալի պատմական իրադարձություններ։ Բագրատ Սրբազանը մարդ է, որին ընդհանրապես ոչ մի բանում չեն կարող դատապարտել՝ ո՛չ քաղաքական կարիերա անելու ցանկության, ո՛չ Վաշինգտոնի կամ Ռուսաստանի դրածո լինելու, ո՛չ էլ փողի կամ սեփական փառքի համար այնտեղ գնալու մեջ։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայ Հերմոգենեսն է։

Նա այսօր արեց անհնարինը, արթնացրեց հայ հասարակությանը։ Նա այնպես արեց, որ Հայաստանն արթնացավ և գնաց փրկելու իրեն, իր հասարակությանը, իր եկեղեցին, իր պատմությունը։ Ես ընդհանրապես կասկած չունեմ, որ Բագրատ արքեպիսկոպոսը կհաղթի այդ մենամարտում, կարթնացնի հասարակությանը, իսկ Փաշինյանը վերջապես կհեռացվի իշխանությունից և կկրի արժանի պատիժը»,- ասել է Կարնաուխովը։

Փորձագետը նաև նշել է՝ յուրաքանչյուր ոստիկան, որն այսօր հարձակվում է իր համաքաղաքացիների վրա, նույնքան հանցագործ է, որքան Փաշինյանը:

«Յուրաքանչյուր ոստիկան, որ այսօր հարձակվում է քաղաքացիների վրա, որոնք բողոքի ցույցերը Հայաստանը փրկելու համար են անում, պետք է քրեական պատասխանատվություն կրի այն ամենի համար, ինչ անում է իր իսկ համաքաղաքացիների նկատմամբ։

Նրանք Փաշինյանի պես հանցագործներ են։ Այս գործողություններն իսկապես աննախադեպ են թե մասշտաբներով, թե պատմական նշանակությամբ։ Հարգարժան սրբազանին մաղթում եմ հաղթանակ, իսկ ողջ հայ ժողովրդին՝ հավատալ արքեպիսկոպոսին, նրա միջոցով հավատալ Հայ առաքելական եկեղեցուն և շնորհակալություն հայտնել Աստծուն, որ նա այդպիսի մարդ է ուղարկել իմ սիրելի երկրի փրկության համար»,- եզրափակել է Կարնաուխովը։