Նիկիտա Շանգինի «Ո՞վ և ո՞ւմ հողի վրա է ստեղծել Լեռնային Ղարաբաղի ճարտարապետական գլուխգործոցները» գրքիշնորհանդեսը՝ Երևանում
06 Մայիսի 2025, 14:10
Մայիսի 5-ին «Անի Պլազա» հյուրանոցում տեղի է ունեցել ՌԴ պատվավոր ճարտարապետ, պրոֆեսոր Նիկիտա Շանգինի «Ո՞վ և ո՞ւմ հողի վրա է ստեղծել Լեռնային Ղարաբաղի ճարտարապետական գլուխգործոցները» գրքի շնորհանդեսը: Միջոցառումն անցկացվել է «Դիալոգ» կազմակերպության նախաձեռնությամբ և աջակցությամբ: Շնորհանդեսին մասնակցում էին գրքի հեղինակ Նիկիտա Շանգինը, Հայաստանի գիտական և կրթական հաստատությունների, Արցախի մտավորականության և երիտասարդության ներկայացուցիչներ:
«Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, ես չէի կարող անտարբեր մնալ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ և սկսեցի տեղադրել իմ գրառումները Facebook-ում և Instagram-ում: Մինչ այդ ես արդեն բավականին շատ գրառումներ ունեի, որոնք պատմում էին Հայաստանում իմ ճամփորդությունների մասին։ Ես տեղադրեցի իմ լուսանկարները՝ մեկնաբանություններով, պատմեցի՝ ինչ է դա և որտեղ: Ապա սկսեցի ավելացնել իմ հուզական վերաբերմունքն ու տպավորությունները, սկսեցի որոշ գնահատականներ տալ, համեմատություններ անել: Բայց երբ սկսվեցին այդ ողբերգական իրադարձությունները, հնարավոր չէր անտարբեր մնալ։ Եվ ինչ-որ պահի ինձ վրա ցեխ շպրտեցին, հասկանալի է, թե որ կողմից: Ընդհանրապես, ես ոչ մի առանձնահատուկ հակակրանք չունեի ձեր հակառակորդների նկատմամբ, և այստեղ ես հանկարծ բախվեցի այնպիսի չարության և ատելության, որն ինձ զարմացրեց»,- ասել է Շանգինը:
Նրա խոսքով՝ իր հայ ընկերներն են համոզել գիրք գրել, որը Ռուսաստանից հայացք կդառնա Հայաստանի եզակի, ճարտարապետական դպրոցին:
«Ինչ-որ պահի հայ բարեկամներս ասացին, որ ես շատ նյութ եմ կուտակել և պետք է համակարգեմ, և որ դա պետք է ուղարկել արևելագիտության ինչ-որ գիտական ամսագրի։ Այսպիսով ստեղծվեց այս գիրքը, որը փոխանցում է իմ ընկալումը Հայաստանի ճարտարապետության՝ որպես մշակութային երևույթի և որը դարձավ հայ ճարտարապետական եզակի դպրոցի հայացքը Ռուսաստանից:
Եվ այսպես, հայտնվեց այս գիրքը, որը փոխանցում է հենց Հայաստանի ճարտարապետության մշակութային ֆենոմենի իմ ընկալումը, և որը Ռուսաստանից հայացք դարձավ Հայաստանի եզակի ճարտարապետական դպրոցին»,- նշել է Շանգինը: