Կայծակը հարվածել է Երևան-Լիոն չվերթն իրականացնող ինքնաթիռին

14 Մայիսի 2025, 14:00

Բոլոր

Կայծակը հարվածել է Երևան-Լիոն չվերթն իրականացնող «Transavia» ընկերության ինքնաթիռին: Այս մասին հայտնել Է ուղևորներից մեկը, փոխանցում է Pastinfo-ն։

Նրա խոսքով՝ կայծակը հարվածել է ինքնաթիռի աջ կողմին: Հարվածի ձայնը խուճապ է առաջացրել ուղևորների շրջանում։ Ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Նշվում է, որ նույն չվերթով թռչող բժիշկն ուղևորին ցուցաբերել է անհրաժեշտ օգնություն, և վերջինիս վիճակը կարգավորվել է:

Հաղորդվում է նաև, որ ինքնաթիռը չի վնասվել և բարեհաջող շարունակել է թռիչքը: Ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել Լիոնում։