«Կեցցե՛ Aqua Fest-ը» փառատոնում «Մանուշակ» համույթը՝ 7 անվանակարգերում առաջին կարգի դափնեկիր

07 Մայիսի 2025, 00:20

Մշակույթ

Կիսլովոդսկի ժողովրդական պարարվեստի «Մանուշակ» համույթը «Կեցցե՛ Aqua Fest-ը» փառատոնում 7 անվանակարգերում առաջին կարգի դափնեկիր է դարձել:

Համույթը հաղթանակի կապակցությամբ իր թելեգրամյան ալիքում շնորհավորել է Կիսլովոդսկի ղեկավար Եվգենի Մոիսեևին: Ալլա Պապիյանի ղեկավարած կոլեկտիվը մասնակցած բոլոր անվանակարգերում նվաճել է 7 դիպլոմ՝ «Ժողովրդական պար», «Ոճավորված ժողովրդական պար» և այլն:

Փառատոնը հազարավոր մասնակիցների է հավաքել Ռուսաստանի տարբեր քաղաքներից։