Կհաջողենք ապահովել որակյալ, մրցունակ գյուղատնտեսական արտադրանք. Հարություն Մնացականյան
29 Օգոստոսի 2025, 12:36
Վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտը գրանցել է բացասական արդյունք կամ շատ ցածր ցուցանիշ: Այս մասին Սամվել Կարապետյանի հիմնադրած «Մեր ձևով» շարժման մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ ասել է գյուղատնտեսության ոլորտի մասնագետ Հարություն Մնացականյանը:
«Մենք գիտենք՝ ինչպես լուծել գյուղատնտեսության ոլորտի խնդիրները: Շարժման նպատակն է մասնագիտական շրջայացեր կազմակերպել, ձևակերպել համալիր և շղթայական լուծումներ, ներկայացնել դրանք ժողովրդին համապարփակ նախագծի մեջ, ուղղել ոլորտի մեջքը: Հուսով ենք՝ կհաջողենք ապահովել որակյալ, մրցունակ գյուղատնտեսական արտադրանք»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: