Կիևում մետրոյի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է
14 Հոկտեմբերի 2026, 14:45
Կիևում մետրոյի աշխատանքը դադարեցվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հղում անելով ուկրաինական «Страна.ua» պարբերականին։
«Կիևում դադարեցվել է մետրոյի բոլոր երեք գծերի աշխատանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մետրոյի աշխատանքի խափանման պատճառներն առայժմ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Կիևում բազմիցս ընդհատվել է մետրոպոլիտենի և վերգետնյա էլեկտրատրանսպորտի աշխատանքն՝ Ուկրաինայի մայրաքաղաքում էլեկտրամատակարարման անջատումների պատճառով։