Կինեմատոգրաֆի հրավառություն. Սոչիում ավարտվել է «Եվրասիա Կինոֆեստ»-ը

14 Հունիսի 2025, 17:25

Մշակույթ

Սոչիի ամառային թատրոնում տեղի է ունեցել «Եվրասիա Կինոֆեստ» փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ավելի քան 350 կինոգործիչներ 26 երկրներից՝ Բրազիլիայից և Հարավային Աֆրիկայից մինչև Մոնղոլիա և Սերբիա:

««Եվրասիա Կինոֆեստ»-ը հաջողված էր, պրեմիերաները, որոնք ներկայացված էին, շատ դուր եկան հանդիսատեսին։ Երբ Տիգրան Քեոսայանը մտածում էր այս կինոփառատոնի մասին, նա գիտեր, որ մենք հաջողության կհասնենք։ Մենք, իհարկե, այնքան էլ չէինք հավատում, բայց ամեն ինչ ստացվեց։ Երրորդ կինոփառատոնի անցկացման մասին որոշումը կկայացվի «Եվրասիա» ՀԱՄ-ի խորհրդում: Տիգրան Քեոսայանը խնդրեց, որ փառատոնն անպայման անցկացնենք Սոչիում։ Բայց մենք արդեն հետաքրքիր առաջարկներ ունենք և՛ Հայաստանից, և՛ Աբխազիայից, և՛ Բելառուսից։ Այդ պատճառով մենք այդ բոլոր առաջարկներն անպայման կքննարկենք», — ասել է «Եվրասիա» ՀԱՄ-ի խորհրդի նախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալյոնա Արշինովան։

Հաղթողներին հանձնվել ենմրցանակներ տարբեր անվանակարգերում՝ «Լավագույն գեղարվեստական ֆիլմ»-ից մինչև «Լավագույն կինոդեբյուտ»: Գլխավոր մրցանակներից մեկը՝ «Կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար» մրցանակը շնորհվել է սերբ դերասան և ռեժիսոր Գոյկո Միտիչին, որը նշում էր իր 85-ամյա հոբելյանը:

Լավագույն դեբյուտի համար մրցանակը բաժին է հասել ուզբեկստանցի ռեժիսոր Հարություն Սաղաթելյանի «Սումալյակ» ֆիլմին: Երիտասարդ ռեժիսորը շնորհակալություն է հայտնել մրցանակի համար՝ նշելով, որ մեծ պատիվ է մրցանակ ստանալ առաջին ֆիլմի համար: Նրա խոսքով՝ ոչինչ չէր հաջողվի, եթե չլիներ «Եվրասիայի» կինեմատոգրաֆիստների երիտասարդական ասոցիացիան:

Տղամարդու լավագույն դերի համար մրցանակը շնորհվել է Ալեքսանդր Ադաբաշյանին՝ «Երկուսը մեկ կյանքում՝ չհաշված շները» ֆիլմում կատարած աշխատանքի համար, որը նույնպես արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

«Ես ոչ մի կերպ չէի կարողանում դահլիճից տեսնել, թե ինչ արձանիկ է դա, հիմա նման հնարավորություն ունեմ։ Այո, գեղեցիկ աղջիկ, շատ գեղեցիկ: Շնորհակալություն բոլորին»,- ասել է Ալեքսանդր Ադաբաշյանը։

«Լավագույն ռեժիսորական աշխատանք» մրցանակին էլ արժանացել է Արտակ Հարությունյանը՝ «Սիլվեն Թեղուտից» ֆիլմի համար:

«Չնայած հուզական և ֆիզիկական փորձություններին, մենք՝ որպես մասնագետներ, շարունակեցինք նկարահանել: Ֆիլմի հերոսը հայ չէ, բայց նա խորապես հասկանում է մեր մշակույթը, մեր ցավը։ Նա ամեն օր լսում էր Հայաստանի օրհներգը, բառացիորեն արթնանում էր դրա տակ։ Դա անկեղծ էր և հուզեց մեզ մինչև հոգու խորքը», — Alpha News-ի հետ զրույցում կիսվել է Հարությունյանը։