Կիպրոսում ընթացող Եվրոպայի առաջնությունում հայ սամբիստները նվաճել են 21 մեդալ
28 Ապրիլի 2025, 18:20

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությունում հայ սամբիստները նվաճել են 21 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե։ Այս մասին հայտնում է ՀՀ սամբոյի ֆեդերացիան։
Տղամարդկանց խմբում Արման Ավանեսյանը նվաճել է ոսկի, բրոնզը բաժին է հասել Համլետ Սուքիասյանին, Մհեր Մերջանյանին, Արթուր Մալխասյանին, Ավետիք Պողոսյանին և Դավիթ Հովսեփյանին։
Երիտասարդներից Մհեր Օհանյանը ոսկի է նվաճել։ Արշակ Բեկչյանն ու Սեյրան Սարուխանյանը նվաճել են արծաթե մեդալներ։ Բրոնզը բաժին է հասել Սամվել Ղազարյանին, Էրիկ Սաղաթելյանին և Արսեն Հայրապետյանին: Աղջիկներից արծաթե մեդալակիր է դարձել Միլենա Առաքելյանը, բրոնզե՝ Մանուշակ Խաչատրյանը։