Կիթառահար Յակովոս Կոլանյանը ելույթ կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում մայիս 18-ին, ժամը 19։00 համերգով հանդես կգա կիթառահար Յակովոս Կոլանյանը (Հունաստան)։
Ծրագրում կհնչեն Միքիս Թեոդորակիսի Էպիտաֆիա, Յակովոս Կոլանյանի Ձայներ 1915 ստեղծագործությունները, ինչպես նաև հայկական ավանդական երաժշտություն՝ փոխադրված կիթառի համար (Սարերի հովին մեռնեմ, Յարիմո, Էնզելի, Շուրջպար, Նազելի պար, Յաման յար, Նուբար-Նուբար, Զանգեզուրի պար):
Կոլանյանը ծնվել է 1960 թ․ Հունաստանում և առավելապես հայտնի է դասական կիթառով էթնիկ ժողովրդական երաժշտության իր կատարումներով։ Գործունեության ընթացքում հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում և Լատինական Ամերիկայում, որտեղ հանդիսատեսին է ներկայացրել դասական կիթառի երկացանկի մեծ մասը: Պպարբերաբար մասնակցում է Վիեննայում, Միլանում, Աթենքում, Իսրայելում, Կիպրոսում և Երևանում անցկացվող միջազգային փառատոների՝ հանդես գալով մենահամերգներով կամ նվագախմբերի և անսամբլների հետ։ Ակտիվ զբաղվում է մանկավարժական գործունեությամբ։