Կկատարվի քահանայական ձեռնադրություն

14 Հունիսի 2024, 20:36

Մշակույթ

Հունիսի 16-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի քահանայական ձեռնադրություն։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող յոթ սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության։

Սուրբ Պատարագի կմեկնարկի10:30-ից:

Նույն օրը՝ Երեկոյան ժամերգության ընթացքում, Սուրբ Գայանե վանքում կկատարվի նաև վեղարի տվչության արարողություն: