Կնյազ Իբոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն
10 Մարտի 2025, 23:22

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների ընտրանին երրորդ մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում:
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը դարձել է ԵԱ-ի արծաթե մեդալակիր: Եզրափակիչում Իբոյանը մրցել է միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Մուհամեդ Խանիևի հետ և զիջել 12:1 հաշվով:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականից ԵԱ-ի չեմպիոն էր դարձել Լևիկ Միքայելյանը, իսկ բրոնզ էր նվաճել Խաչատուր Խաչատրյանը: