Կոչ ենք անում ապահովել Լաչինով ազատ տեղաշարժը. ՄԱԿ-ի ԳՔ Ցեղասպանության կանխարգելման հարցով խորհրդական

05 Հուլիսի 2023, 13:23

Քաղաքականություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցով հատուկ խորհրդական Ալիս Ուայրիմու Նդերիտուն ելույթ է ունեցել Մարդու իրավուքների խորհրդում, որտեղ, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանին և Ադրբեջանին՝ կոչ անելով երկխոսության ու խաղաղության, ինչպես նաև՝ խուսափելու լարվածության սրացումից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա հիշեցրել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պարտադիր է կատարման համար և կոչ է արել ապահովել ազատ ու ապահով տեղաշարժը Լաչինի միջանցքով։