Կոլումբիայում նորանշանակ սենատորը Սենատի նիստին ներկայացել է «Սպիտակ փղի» կերպարով
22 Հուլիսի 2026, 13:29
Կոլումբացի ակտիվիստ Լուիս Կառլոս Ռուան, որը հայտնի է դարձել «Սպիտակ փիղ» կերպարով կոռուպցիոն սխեմաների և տարիներով անավարտ մնացած շինարարական ծրագրերի բացահայտմամբ, նույն կերպարանքով մասնակցել է Սենատում երդման պաշտոնական արարողությանը։
Նա հուլիսին պաշտոնապես ստանձնել է սենատորի լիազորությունները՝ հրաժարվելով նույնիսկ պաշտոնական լուսանկարահանման ժամանակ հանել այդ զգեստը։
Լատինական Ամերիկայում «սպիտակ փիղ» արտահայտությունն օգտագործվում է պետական բյուջեից ֆինանսավորվող, սակայն չափազանց թանկարժեք, լքված կամ անարդյունավետ ենթակառուցվածքային նախագծերը բնութագրելու համար։