Կոմիտասի 155-ամյակին նվիրված միջոցառում՝ Նովոռոսիյսկում

21 Մարտի 2024, 00:57

Մշակույթ

Նովոռոսիյսկում տեղի է ունեցել հայ մեծանուն կոմպոզիտոր, երաժշտագետ, բանահավաք, մանկավարժ, դիրիժոր, հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, հայ եկեղեցու հոգևորական Կոմիտաս Վարդապետի (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) 155-ամյակին նվիրված միջոցառում:

Միջոցառումը վարել է հայոց լեզվի ուսուցչուհի Աստղիկ Արտաշեսի Գալուստյանն իր աշակերտների հետ: Կոմիտասի 155-ամյակին նվիրված միջոցառմանը ելույթ են ունեցել հայկական պարերի «Ուրարտու» և «Ախթամար» համույթները, ինչպես նաև «Կտոր մը երկինք» թատերական խմբակը: