Կոմպոզիտոր Արի Ալիջյանը ալբոմ է թողարկել Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակի առթիվ

27 Սեպտեմբերի 2026, 22:30

Մշակույթ

Թուրքահայ կոմպոզիտոր և դաշնակահար Արի Ալիջյանը ներկայացրել է «Khachatur Avetisyan – A Centenary Tribute | 1926–2026» տրիբյուտ-ալբոմը՝ նվիրված Հայաստանի ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 100-ամյակին։

Նոր աշխատանքում Ալիջյանը վերաիմաստավորել է կոմպոզիտորի ժառանգությունը՝ դաշնամուրի եվրոպական հնչողությունը համադրելով ավանդական արևելյան և հայկական գործիքների՝ քանոնի, ուդի և քամանչայի հետ։

Ալբոմը ներառում է ութ ստեղծագործություն․ Ավետիսյանի երկերի յոթ մեկնաբանություն և «Romance for Khachatur Avetisyan» հեղինակային պիեսը՝ գրված որպես հարգանքի տուրք մեծանուն վարպետին։

Հիմա եթերում