Կոմպոզիտոր Արի Բալուզյանը դարձել է «Critics Choice Documentary Awards 2026»-ի մրցանակակիր
11 Նոյեմբերի 2026, 15:30
Հայազգի կոմպոզիտոր Արի Բալուզյանն արժանացել է «Critics Choice Documentary Awards 2026» մրցանակին՝ «Լավագույն երաժշտություն» անվանակարգում։ Մրցանակը նրան շնորհվել է «Դուք կարող եք տեսնել ամեն ինչ» (You Can See Everything) վավերագրական ֆիլմի երաժշտության համար։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին՝ Նյու Յորքի «Edison Ballroom»-ում։
Այս անվանակարգում Արի Բալուզյանը մրցակցել է աշխարհահռչակ կոմպոզիտորների, այդ թվում՝ Հանս Ցիմերի և այլ անվանի երաժիշտների հետ։
Նեյթան Ֆիլդերի և Լենս Օպենհայմի նկարահանած «Դուք կարող եք տեսնել ամեն ինչ» ֆիլմը պատմում է «Theranos» ընկերության հիմնադիր Էլիզաբեթ Հոլմսի մասին։ Ընկերությունը դարձել էր բժշկական ոլորտի խոշոր սկանդալի խորհրդանիշ։ Դատապարտվելուց 34 օր առաջ Էլիզաբեթը որոշում է հարցազրույց տալ լրագրողներին՝ պատմելով իր կյանքի մասին։
Արի Բալուզյանը ծագումով հայ կոմպոզիտոր է, պրոդյուսեր և բազմագործիք երաժիշտ, ով բնակվում է Լոս Անջելեսում։ Նա լայն ճանաչում է ձեռք բերել որպես հանրահայտ «Gabriels» սոուլ խմբի համահիմնադիր, ինչպես նաև որպես ֆիլմերի և հեռուստասերիալների երաժշտության հեղինակ։ Նրա աշխատանքներից են «Փրայմ թայմ», «Ատրոպիա», «Հսկա» և «Մեզ հրեշներ են անվանում» նախագծերը։