Կոնստանտին Օրբելյանն արժանացել է Կաունասի բարձրագույն պատվո նշանին

21 Օգոստոսի 2026, 21:00

Հայեր

Աշխարհահռչակ հայազգի դիրիժոր, դաշնակահար, «Գրեմմի» մրցանակի քառակի հավակնորդ Կոնստանտին Օրբելյանին շնորհվել է Կաունաս քաղաքի 1-ին աստիճանի «Համախմբում» պատվո նշան:

Մաեստրոն պարգևին արժանացել է քաղաքի մշակութային կյանքում իր երկարամյա ավանդի, Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարելու և այն համաշխարհային մակարդակի կոլեկտիվի վերածելու համար։

Կոնստանտին Օրբելյանը Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է 2014 թվականից։

Հիմա եթերում