Դիանա Մուսայելյանը ձմեռային լողի Եվրոպայի առաջնությունում նվաճել է մեդալների ամբողջական հավաքածու

21 Օգոստոսի 2026, 21:40

Սպորտ

Պյատիգորսկի Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ֆակուլտետի ուսանողուհի Դիանա Մուսայելյանը «Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի հպարտությունը» մրցույթում «Սպորտային նվաճումներ» անվանակարգում զբաղեցրել է երկրորդ տեղը։

Իսկ IISA-ի ձմեռային լողի Եվրոպայի առաջնությունում Դիանան միանգամից երեք մեդալ է նվաճել՝ ոսկե, արծաթե և բրոնզե։

Առաջնությունն անցկացվել է Իտալիայում՝ ծովի մակարդակից 860 մետր բարձրության վրա գտնվող բացօթյա լողավազանում, որտեղ ջրի ջերմաստիճանը եղել է ընդամենը +1,5…+2°C։

Եվրոպայի 32 երկրներից ժամանած 560 մասնակիցների թվում Դիանա Մուսայելյանը ցուցադրել է բարձր պատրաստվածություն։