Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է «Israel Sinfonietta» կամերային նվագախմբի երաժշտական ղեկավար
16 Մայիսի 2025, 18:25

Աշխարհահռչակ հայ դիրիժոր, դաշնակահար, պրոդյուսեր, «Գրեմմի» մրցանակի քառակի հավակնորդ Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է «Israel Sinfonietta» կամերային նվագախմբի երաժշտական ղեկավար: Նա պաշտոնը կզբաղեցնի այս տարվա օգոստոսից։
Մաեստրոն ներկայումս նաև Նյու Յորքի օպերայի (ԱՄՆ) գլխավոր և գեղարվեստական ղեկավարն է և Կաունաս քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի (Լիտվա) գլխավոր դիրիժորը։
«Israel Sinfonietta» երկրի առաջատար կամերային նվագախմբերից մեկն է։ Այն հիմնադրվել է 1973 թվականին Բեեր-Շևա քաղաքում ներգաղթյալ երաժիշտների նոր սերնդի կողմից։