Կոնստանտին Զատուլինը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով
18 Հուլիսի 2026, 10:50
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանով։
Այս բարձր պարգևը խորհրդարանականին շնորհվել է ռուսական պետականության ամրապնդման, խորհրդարանական ինստիտուտների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է 2026 թվականի հուլիսի 10-ին։